Կարևոր իրադարձություններ

«Հատուկ գնդի վետերանների» ՀԿ–ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

16 Փետրվար, 2017 17:16
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
«Հատուկ գնդի վետերանների» ՀԿ–ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

Ս/թ փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ վարչության նիստ: Վարչությունը, քննարկելով առաջիկա ԱԺ ընտրությանը մասնակցելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված դաշինքներից մեկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արցախյան ազատամարտում իր ծանրակշիռ ներդրումն ունեցող, բանակաշինության ակունքներում կանգնած և այժմ էլ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներով մտահոգ ու դրանց լուծումներն առաջարկող մեր մարտական ընկերը՝ Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նկատի առնելով այն հանգամանքը, որ «Ազատամարտիկների դաշինք»-ը ևս հայտարարել է միանալու մասին,որոշեց` իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:Միաժամանակ կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, վետերանական ՀԿ-ներին իրենց աջակցությունը բերելու վերոնշյալ դաշինքին:

«Հատուկ գնդի վետերանների» ՀԿ վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին