Կարևոր իրադարձություններ

««Միայն մեզ մոտ» շարքից...»

16 Փետրվար, 2017 17:03
Հեղինակ՝ Արմեն Դուլյան
««Միայն մեզ մոտ» շարքից...»

Վահրամ Բաղդասարյանը՝ հանրապետականների ընտրացուցակի մասին. «Պարտադիր չէ, որ բոլորը օրենսդրական ակտիվ գործունեություն ծավալեն»... Ոնց որ ասես՝ մենք այս մարդուն ընդունում ենք աշխատանքի՝ որպես կոշկակար, բայց բոլորովին պարտադիր չէ, որ նա կոշկակարությամբ զբաղվի... Պատկերացնում եմ, օրինակ, եվրոպական կուսակցություններից մեկի խմբակցության ղեկավարն այսքան անկեղծ խոստովաներ՝ այս մարդը մեր ցուցակում է, բայց մենք նրան վերցրել ենք, որովհետեւ ինքը լավ քեֆեր է կազմակերպում... Ախր կուտեին նման բան ասողին, նրա քաղաքական կարիերան դրանով ավարտված կլիներ... Ինչ լավ է, որ Եվրոպայում չենք ու էսքան անկեղծ կուսակցականներ ունենք...

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին