Կարևոր իրադարձություններ

«Տարածվածը ապատեղեկատվություն է. պարզաբանում»

16 Փետրվար, 2017 16:32
Հեղինակ՝ Մնացական Բիչախչյան
«Տարածվածը ապատեղեկատվություն է. պարզաբանում»

Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության համաձայն Երևան քաղաքի անձնագրային բաժանմունքներն այս օրերին աշխատում են գերլարված ռեժիմով: Խնդիրն այն է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուներն իրենց «երեսը պարզելու» նպատակով հազարավոր գյուղաբնակների բերում-գրանցում են Երևան քաղաքում: 

Հիշեցնեմ նաև օրեր առաջ շրջանառված ապատեղեկատվության մասին, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով (ընդ որում գնահատական էր տրվել, որ տեղափոխվողները Գազել մակնիշի մարդատար ավոտմեքենաներով են եկել): Ստուգմամբ գեթ մեկ Մասիսի բնակչի տվյալ չհայտնաբերվեց, ով վերջին օրերի ընթացքում հաշվառվել էր նշված վարչական շրջանում: 
Այնուհետև, լրագրողներից մեկը հարցմամբ դիմեց ինձ պարզաբանում պահանջելով այն լուրերի մասին, թե իբր Զեյթունի հանրակացարանի հասցեում վերջին օրերի ընթացքում գրանցվել են 1.000 քաղաքացիներ: Լրագրողի պահանջով ստուգվեց 2017թ. հունվարի 1-ից Զեյթունի ուսանողական հանրակացարանում հաշվառված անձանց թիվը. պարզվեց, որն այն 8-ն է, այդ թվում մեկ անչափահաս երեխա՝ ծնված 2002թ.: 
Հերթականը նույնպես ապատեղեկատվություն է, միայն մեկ ճշմարտություն կա, որ իրոք այս օրերին անձնագրային ծառայությունները և ԱՎՎ աշխատում են գերլարված վիճակում, որպեսզի հնարավոր լինի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում պատգամավորների թեկնածուներին տրամադրել տեղեկանքներ առաջադրվելու համար: Հենց այդ նպատակով էլ նախորդ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին անձնագրային ծառայությունները աշխատեցին, որպեսզի չխախտվի պատգամավորի թեկնածուների Սահմանադրական իրավունքը: Ընդ որում, այդ օրերին բացի տեղեկանք տրամադրելու դիմումներ ընդունելուց այլ ծառայություններ չեն մատուցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին