Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայերենի քննություն է հանձնել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով. «Հայկական ժամանակ»

16 Փետրվար, 2017 10:26
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայերենի քննություն է հանձնել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով. «Հայկական ժամանակ»

««Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը,  «Հայկական ժամանակ»-ի ստացած տեղեկությունների համաձայն, երեկ հայերենի քննություն է հանձնել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով։ Հովհաննիսյանը դրական միավոր է ստացել։ Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չհաջողվեց ստանալ, կուսակցության գրասենյակում հեռախոսազանգերին երեկոյան արդեն չէին պատասխանում։

Հայերենի գիտելիքների ստուգումն իրականացնում է ԿԳ նախարարությանը, իսկ հայերենի իմացության պահանջը սահմանված է ՀՀ ընտրական նոր օրենսգրքով։ Այն վերաբերում է ոչ հայկական կրթության ստացած քաղաքացիներին, որոնք ցանկանում են առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու։

Ավելի վաղ նկատել էինք, որ հայերենի քննության հանձնելու օրենսդրական այս պահանջը կարող է վերաբերել քաղաքական դաշտում հայտնի գործիչներից թերևս միայն Րաֆֆի Հովհաննիսյանին։ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում ծնված գործչի կենսագրական տվյալներում նշվող բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ նա սովորել է, հայաստանյան չեն։

«Ժառանգությանը», ինչպես հայտնի է, միացել է «Օհանյան-Օսկանյան» դաշինքին, և Ր. Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հայերենի քննության է հանձնել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներից մեկը։ Նա 1990-ականներին հայրենադարձվել է Իրաքից»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին