Կարևոր իրադարձություններ

Մարդը կարող է 5 տարվա ընթացքում 3 անգամ երևալ խորհրդարանում, բայց հավակնի պատգամավորական մանդատի ևս 5 տարով. «Առավոտ»

16 Փետրվար, 2017 10:31
Մարդը կարող է 5 տարվա ընթացքում 3 անգամ երևալ խորհրդարանում, բայց հավակնի պատգամավորական մանդատի ևս 5 տարով. «Առավոտ»

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

 «Մեր օրենքները որևէ ձևով չեն սահմանափակում այն պատգամավորների հավակնությունները, որոնք նախորդ գումարման ժամանակ տապալել են իրենց աշխատանքը։ Մարդը կարող է 5 տարվա ընթացքում 3 անգամ երևալ խորհրդարանում, բայց հավակնի պատգամավորական մանդատի ևս 5 տարով։ Կամ 5 տարում չտա ոչ մի հարց, ոչ մի ելույթ չունենա, բայց դարձյալ ցանկանա նույնն անել հաջորդ գումարման ժամանակ։ Իհարկե, կասեք՝ ամենամեծ պատիժը նրա համար կլինի այն, որ նրան չընտրեն։ Բայց ամբողջ ցավն այն է, որ նրան ընտրում են ոչ թե օրենսդրական աշխատանքի, այլ «ողորմած» և «կառուցապատող» լինելու  համար։

Վերջապես, կան կուսակցություններ, որոնք ընտրություններից ընտրություն հավաքում են մեկ տոկոսից պակաս ձայն կամ ընդհանրապես չեն մասնակցում։ Կամ «պախկվում են» դաշինքի կամ այլ կուսակցության ցուցակի մեջ։ Երկու շրջափուլ այդպես վարվելուց հետո այդ կուսակցությունները պետք է կորցնեն կուսակցության կոչվելու իրավունքը։ Ահա օպտիմիզացիայի ու «մարդ-կուսակցություններից»  ազատվելու  լավագույն  տարբերակը»:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին