Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

16 Փետրվար, 2017 10:21
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (16 փետրվար 2017թ.)

Հիսուս ասում է.
-Երանի~ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
-Երանի~ սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն:
-Երանի~ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
-Երանի~ նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան:
-Երանի~ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն:
-Երանի~ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
-Երանի~ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
-Երանի~ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանց են երկնքի արքայությունը:
-Երանի~ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզանից առաջ ապրած մարգարեները:
(Մատթեոսի ավետարան 5:3-12)

 

Լրահոս

Դիտել ավելին