Կարևոր իրադարձություններ

Փոփոխվող պատեր. «խցիկից խցիկ տեղափոխվող տղան» բան չունի ասելու. «Ժողովուրդ»

16 Փետրվար, 2017 10:09
Փոփոխվող պատեր. «խցիկից խցիկ տեղափոխվող տղան» բան չունի ասելու. «Ժողովուրդ»

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից դուրս գալով, հայտարարել էր, թե այդ կուսակցության պատերն իրենը չեն: «ՀՀԿ-ն իմ նախկին կուսակցությունն է եղել, ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը»,- ասել էր նա` մեկնաբանելով ԲՀԿ-ից ՀՀԿ անցումը: Նա, հավանաբար, մոռացել էր, որ ընդամենը երկու տարի առաջ` 2015թ. փետրվարին միանգամայն այլ հավաստիացումներ էր տվել:

«Ես երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել, երբեւիցե 4 պատս փոխող անձնավորություն չեմ եղել»,- ասել էր Ռուբեն Գեւորգյանը, որին պատկանող հյուրանոցում իրավապահները ստուգումներ էին սկսել` ԲՀԿ նախագահ Ծառուկյանի դեմ ճնշումների համատեքստում:

«Ժողովուրդ»-ը երեկ մեկնաբանությունների համար դիմեց անձամբ Ռուբեն Գեւորգյանին, սակայն վերջինս  հրաժարվեց  խոսելուց: Դե ի՞նչ ասեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին