Կարևոր իրադարձություններ

Վահե Հակոբյանն այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում. «Հայկական ժամանակ»

16 Փետրվար, 2017 09:54
Վահե Հակոբյանն այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում. «Հայկական ժամանակ»

«Սյունիքի նախկին մարզպետ եվ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում։

Երեկ մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ն հարմար չի՞ համարել իր առաջադրումը, թե՞ ինքը չի ցանկացել առաջադրվել։ «Դա կարևոր չէ, ես չեմ առաջադրվել ու վերջ».– ասաց Հակոբյանը։ «Մենք անենք այն, ինչ ցուցակում ներկայացված Է, բնականաբար ցանկացողներ շատ կան»,–իր հերթին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը ակնարկելով, որ կուսակցությունը չի ներկայացրել նրա թեկնածությունը։ Իսկ Վահե Հակոբյանը հավելեց, որ հիմա «ուզբեկների հետ շատ ամբիցիոզ բիզնես-պրոյեկտով» Է զբաղված։ Արդյո՞ք այդ ծրագիրը գյուղատնտեսության կամ հանքարդյունաբերության ոլորտների՞ն Է վերաբերում, որտեղ Վահե Հակոբյանն ու իր հայրն խոշոր սեփականություն ունեն, նա հրաժարվեց մանրամասնել։ Նա նաև չցանկացավ ասել ծրագիրը Սյունիքի մարզում, թե մեկ այլ բնակակավայրում են իրականացնելու»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին