Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանն ու Միհրան Հակոբյանը՝ ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում են. «Հրապարակ»

16 Փետրվար, 2017 09:49
Գևորգ Կոստանյանն ու Միհրան Հակոբյանը՝ ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ն հրապարակեց իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը։ Ընդհանուր ցուցակում, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, լինելու է 63 կամ 64 հոգի։ Շարմազանովն ասաց, որ նրանց մեջ այս անգամ եւս կլինեն ՀՀԿ-ի հետ համագործակցող ուժերի ու կառույցների ներկայացուցիչներ։ Մասնավորապես, ջավախքյան երկու կառույցներից՝ «Ջավախք հայրենակցական միությունից» եւ «Վիրահայերի միասնությունից» ՀՀԿ ցուցակի 30 եւ 31-րդ տեղերում կլինեն Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը։

Նրանցից առաջ կլինեն Գագիկ Մելիքյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արման Սաղաթելյանը, 25-րդ տեղում կլինի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, 26-րդ տեղում՝ Միհրան Հակոբյանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանը 17-րդ հորիզոնականում է։ Ցուցակում է նաեւ վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանը։

Առաջին տասնյակից հետո անցողիկ տեղեր կզբաղեցնեն նաեւ Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, գենդերի հարցերով զբաղվող Ջեմմա Բաղդասարյանը։ Առաջին 40 տեղերում կլինեն նաեւ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Հովհաննես Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահրամ Մկրտչյանը, Կարեն Բեքարյանը, Հայկ Բաբուխանյանը։

Տեղի կունենա նաեւ ՄԻԱԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանը։ Ցուցակում նորահայտ կանայք կան, այստեղ է նաեւ Տարոն Մարգարյանի օգնականը՝ Մարիա Բարեղամյանը, Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահ Հասմիկ Ավոյանը, ԱԺ լրատվականից՝ Լուսինե Թունյանը, Կարեն Ավագյանի աշխատող Արուսյակ Պողոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին