Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը երրորդն է. սա կարող է իր բացասական լուման ունենալ «Ելքի» քվեների քանակի վրա. «Հրապարակ»

16 Փետրվար, 2017 09:23
Նիկոլ Փաշինյանը երրորդն է. սա կարող է իր բացասական լուման ունենալ «Ելքի» քվեների քանակի վրա. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակներ կազմելու գործը մեզանում այսքան աղմուկ, կրքեր, շոկ առաջացնում։ Չէ՞ որ, ի վերջո, ամբողջ աշխարհում կուսակցությունները մասնակցում են ընտրություններին, ուստիեւ՝ ցուցակներ կազմում, առաջադրվում։ Կյանքը ցույց է տալիս, որ մեզանում իրեն չի արդարացնում ինչպես ցուցակների կազմման ավտորիտար եղանակը, այնպես էլ դեմոկրատականը։ Դրա երկու ծայրահեղ տարբեր օրինակ ունենք մեր աչքի առաջ։
 
Մեկը, անշուշտ, ՀՀԿ-ի օրինակն է, որտեղ ցուցակը կազմում է բացառապես մեկ անձ՝ կուսակցության նախագահը, երբեմն առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, եւ ստացվում է, որ քաղաքական գործիչների մի հսկա խումբ՝ տարեց, անգամ հարգարժան մարդիկ, մինչեւ վերջին օրը տեղյակ չեն՝ մասնակցելո՞ւ են արդյոք ընտրապայքարին։ Նրանք իրենց ճակատագրի տերը չեն, ոչնչից տեղյակ չեն, ընդամենը կուսղեկավարի ենթականերն են, որոնց ճակատագիրը որոշում է «շեֆը»։ Դա է պատճառը, որ ցուցակների հրապարակման օրը նրանք «վալերիանկա» են խմում, ինֆարկտի դուռը հասնում եւ բավարարվում ատամները թաքուն կրճտացնելով։
 
Թաքուն, քանի որ բացահայտ կրճտացնելու իրավունքից էլ են զրկված։ Մյուս օրինակը «Ելքի» պարագան է, որտեղ բաց, դեմոկրատական քվեարկության արդյունքում որոշվեց ցուցակը, եւ պարզվեց, որ երկրում մի ռեյտինգային սանդղակ կա, «Ելքում»՝ բոլորովին այլ։ Երեք կուսակցությունների լիդերներից հասարակության շրջանում ամենաընդունվածը թերեւս Նիկոլ Փաշինյանն է, սակայն «Ելքի» ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը, ավելին՝ Փաշինյանն անգամ երկրորդն էլ չէ, այլ երրորդը՝ Արամ Սարգսյանից հետո։ Եվ չի բացառվում, որ այս հերթականությունն իր բացասական լուման ունենա դաշինքի քվեների քանակի վրա»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին