Կարևոր իրադարձություններ

Նոր անուններ, հին քաղաքականություն. «168 ժամ»

16 Փետրվար, 2017 09:07
Նոր անուններ, հին քաղաքականություն. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր ավարտվում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ցուցակների ներկայացման ժամկետը, եւ մինչեւ օրվա վերջ ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ուժերը կհրապարակեն դրանք։ Մի մասը վերջին օրերին արդեն հրապարակել է դրանք։ Այսպիսով, հասարակությանը ներկայացվելու են հարյուրավոր հին եւ նոր անուններ, որոնք ընտրություններից հետո դառնալու են երկրում կարեւորագույն որոշումներ կայացնողները։

Բայց որքան էլ կուսակցությունները փորձել են իրենց ցուցակներում նոր անունները ընդգրկել, կարծես թե այնքան էլ չի ստացվել։ Ու պատճառը ոչ թե մարդկանց բացակայությունն է, այլ թերեւս այն, որ ապրիլին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, այսինքն՝ լայն իմաստով շարունակվելու է այն, ինչ վերջին տարիներին։ Ապրիլյան ընտրությունները, մեծ հաշվով, դառնալու են դարձ ի շրջանս յուր, որքան էլ բոլորը ներկայացնեն նոր Հայաստանի մասին գեղեցիկ կարգախոսներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին