Կարևոր իրադարձություններ

Արկադի Փելեշյանին եւ մի քանի այլ ՀՎԿ-ականների ՀՀԿ-ն պաշտոններ է խոստացել. «Ժամանակ»

16 Փետրվար, 2017 09:01
Արկադի Փելեշյանին եւ մի քանի այլ ՀՎԿ-ականների ՀՀԿ-ն պաշտոններ է խոստացել. «Ժամանակ»

Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանին ԱԺ ընտրություններից հետո առաջարկվել է Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը, եթե ըստ արժանվույն աշխատի ՀՀԿ-ի համար։

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՎԿ-ի եւս երեք անդամի առաջարկվել է բաժնի պետերի պաշտոններ։ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց․ «Թեեւ քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ, բայց այս պահին որեւէ նման խոսակցություն չկա։ Ավելին՝ ոչինչ չեմ կարող ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին