Կարևոր իրադարձություններ

Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին (տեսանյութ)

15 Փետրվար, 2017 16:54
Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն, անդրադառնալով ՀՀԿ-ի և քաղաքական այլ ուժերի հետ հետընտրական համագործակցությանը, նշեց. «Մենք որևէ մեկի հետ խնդիր չունենք: Աշխատել ենք և՛ ընդդիմության մեջ բոլորի հետ, և՛ իշխանության մաս ենք եղել տարբեր փուլերում: Մեր համագործակցությունը Հանրապետական կուսակցության հետ անժամկետ է, բայց շարունակությունը ՀՀԿ-ի և քաղաքական այլ ուժերի հետ կախված կլինի ընտրությունների արդյունքներից »:

«Մեզ համար կաևորը խնդիրներն առաջ տանելն է: Ընդդիմություն կլինենք, թե իշխանություն, մենք նույնն ենք անելու, որովհետև անում ենք այս երկրում ինչ-որ բան փոխելու համար»,-հավելեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին