Կարևոր իրադարձություններ

«Եթե ունենանք բարձր որակի Ազգային Ժողով, հենց այս տարի կտեսնենք խորքային փոփոխություններ». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

15 Փետրվար, 2017 16:19
«Եթե ունենանք բարձր որակի Ազգային Ժողով, հենց այս տարի կտեսնենք խորքային փոփոխություններ». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը, չափազանց կարևոր գնահատեց առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

«Արդեն քանի տարի է՝ երկրում արմատական փոփոխությունների գործընթացի սկիզբ ենք դրել: Սա իր արդյունքները պետք է տա, եւ ընտրությունները լինելու են այն գլխավոր խթանը, որ կարողանանք մեր սկսածն ավարտին հասցնել: Մենք առաջ ենք շարժվելու «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Երկրում կուտակված արդարացի դժգոհությունը հավերժ կմնա, եթե չվերացնենք այդ դժգոհությունն առաջացնող պատճառները»,- իր խոսքում նշեց Ռուստամյանը:

Վերջինս ընդգծեց՝ քանի որ ընտրական նոր համակարգը հնարավորություն է տալիս ընտրությունների միջոցով իրական իշխանություն ձևավորել և իշխանափոխություն իրականացնել, հետևաբար իշխանության կրողներն այնպիսին պետք է լինեն, որ լավ հասկանալով այս համակարգային փոփխությունների բերած դրական արդյունքները արագ կյանքի կոչեն  դրանք. «Սա կատարելու պարագայում, ժողովուրդը կտեսնի, որ օր օրի հարցերը լուծվում են, մթնոլորտ է փոխվում: Եթե մենք ունենանք բարձր մակարդակի, բարձր որակի Ազգային Ժողով, մենք հենց այս տարի կարող ենք այս ամենի բերած արդյունքները տեսնել խորքային, ամենամասշտաբային առումով տեսենել: Ժողովուրդն էլ իր կենցաղում դա կտեսնի»:

Մանրամաները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին