Կարևոր իրադարձություններ

«Չենք ակնկալում ընտրակաշառքով քվեարկողի, հավերժական դժգոհների ձայները». Աղվան Վարդանյան (տեսանյութ)

15 Փետրվար, 2017 15:35
«Չենք ակնկալում ընտրակաշառքով քվեարկողի, հավերժական դժգոհների ձայները». Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն, անդրադառնալով հարցին, թե իշխանության մաս լինելն ինչպես կանդրադառնա առաջիկա ընտրություններում ձայներ ստանալու վրա, նշեց. «Դրականորեն կանդրադառնա: Մենք  եղել ենք ընդդիմություն, եղել ենք իշխանության մաս, նորից ենք եղել ընդդիմություն: Չեք գտնի մի բան, որ մենք ասենք ենք ու հետո դրանից հրաժարվել: Չեք գտնի մեր ասածների մեջ պոպուլիստական, զուտ ձայն փախցնելու համար ասված մի միտք, որը իրատեսական չէ»:

«Մենք չենք ակնկալում ընտրակաշառքով քվեարկողի, հավերժական դժգոհների ձայները, այլ ակնկալում ենք մտահոգ, այս երկրում ապրելու, բան փոխելու ցանկություն ունեցող մարդկանց ձայները»,- հավելեց Վարդանյանը:

Վարդնայանը նշեց, որ «Դաշնակցության» շնոհիվ երկրում էական փոփոխություններ են կատարվել. «Էապես մեր շնոհիվ ընտրական նոր համակարգ ենք ձևավորել, որը վստահություն է ներշնչում, որպեսզի ընդդիմությունն ավելի ակտիվորեն աշխատի: Լինելով իշխանության մաս՝ մենք ամեն ինչ արել ենք, որ ընդդիմությունը խորհրդարանում առնվազն 1/3 տեղ ունենա, որպեսզի կարողանա իր հակակշռող, զսպող լիազորություններն իրականացնել»:

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը ներկյաացրեց կուսակցության նախընտրական ցուցակը:  Համամասնական ցուցակը կգլխավորի  Արմեն Ռուստամյանը: Նա  ներկայացրեց առաջին 25 համարները և նշեց, որ իրենց ցուցակը 170 անձանցից է բաղկացած: ՀՅԴ առաջին տասնյանկում տեղ են գնել  Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը Արմենուհի Կյուրեղյանը Լևոն Մկրտչյանը Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայան Ռուզաննա Առաքելյանը Սպարտակ Սեյրանյանը Միքայել  Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին