Կարևոր իրադարձություններ

«Փաստորեն, էդ հրամանը գրվել է կոնկրետ իմ համար»

15 Փետրվար, 2017 12:56
Հեղինակ՝ Արշակ Զաքարյան
«Փաստորեն, էդ հրամանը գրվել է կոնկրետ իմ համար»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ռեպորտաժներում եթե մեկ հատ ժեշտի բանկայի ծայրը երևա Ազգային ժողովի արտահերթ նիստ են հրավիրում, «ռազմական լրագրողների» գագաթնաժողով են հրավիրում, և լեկցիա կարդում, որ Արշակը ցույց է տալիս, թե ինչ տեսակի շներ կան մեր դիրքերում, ինչը թշնամին կարող է օգտագործել և նման ցեղատեսակի շների դեմ հատուկ պայքար ձևավորել:

Նոյեմբերին, թե դեկտեմբերին նույնիսկ մի հրաման էր դուրս եկել, որ, բացի անկապ որևէ պատի կամ խրամատի շատ կարճ հատվածից, որևէ բան չնկարել, մասնավորապես, հակառակորդի դիրք, ընդհանուր պլան, ժեշտի բանկա, կացարան, զորամասում ընդհանրապես արգելվել էր նկարել: 

Մի խոսքով՝ նոյեմբերից այս կողմ, եթե նայեք իմ ռեպորտաժները՝ ըստ կանոնակարգի հիմնականում պատի, կամ խրամուղու մեջ կանգնած զինվորն ու ես խոշոր պլանով խոսում ենք, ոչ թիվ, ոչ նույնիսկ քանի ժամ են կանգնում կամ որտեղ են:

Մի խոսքով՝ ես ինչ-որ տեղ նույնիսկ համաձայն էի նման խստությանը, բայց հիմա նայում եմ, բառիս բուն իմաստով, բոլոր մնացած ռեպորտաժները այս վերը նշված հրամանի ոչ մի կետը չեն պահում, ոչ մի կետը:

Համոզված եմ, եթե ես թեկուզ մի կետ խախտեմ, էլի բոլոր թերթերով ու լրատվականներով կսկսեն գրել, որ՝ տեսեք, տեսեք Արշակը ինչեր է նկարում, թշնամուն տեղեկություն է տալիս: Փաստորեն, էդ հրամանը գրվել է կոնկրետ իմ համար, բա ինչի՞ վրան չեք գրել՝ «Զաքարյան Արշակին արգելվում է նկարել…», ու թվեիք էն ամենը, ինչ թվել եք, քանզի միևնույնն է՝ միայն ես եմ պաշտպանում դրանք:

Եթե նպատակը յան է, որ ինչ-որ ձև իմ հաղորդումները դարձնեիք անհետաքրքիր, ապա դա չի հաջողվի նույնիսկ, եթե ես միայն ձայնը գրեմ, հարցը իմ մեջ էլ չի, այլ այն զինվորների, ովքեր անկեղծ հարազատի նման կիսվում են իրենց առօրյայով ու խնդիրներով, ում տրամադրությունը էկրանից փոխանցվում է հեռուստադիտողին, քանի որ շինծու չէ և սցենարով չի:

Մի խոսքով՝ պաշտոնապես հայտարարում եմ՝ պատի տակ կանգնած ռեպորտաժները կդադարեցնեմ, եթե օրենքը միայն իմ վրա եք կիրառելու, հենց միայն նրա համար որ ես կարծում եմ՝ դա շինծու և թելադրված միտումնավոր քայլ է եղել…»:

 

Լրահոս

Դիտել ավելին