Կարևոր իրադարձություններ

Խնամիական կապեր. ԲՀԿ ցուցակով առաջադրվելու է «Խուճուճ Էդոյի» վարորդը. «Ժողովուրդ»

15 Փետրվար, 2017 09:57
Խնամիական կապեր. ԲՀԿ ցուցակով առաջադրվելու է «Խուճուճ Էդոյի» վարորդը. «Ժողովուրդ»

Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ:

Էդուարդ Մադաթյանի որդին՝ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը, ամուսնացած է Մհեր Սեդրակյանի դստեր հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Էդուարդ Մադաթյանից, սակայն վերջինիս փոխարեն հեռախոսին պատասխանեց վարորդը եւ տեղեկացրեց, որ ինքը որքանով տեղյակ է՝ Էդուարդ Մադաթյանը չի առաջադրվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին