Կարևոր իրադարձություններ

«Նրանք կարող են Հանրապետականի հետ միասին մասնակցել ընտրություններին». Արամ Սարգսյանը՝ Օսկանյանի, Օհանյանի և Ծառուկյանի մասին (տեսանյութ)

14 Փետրվար, 2017 15:23
«Նրանք կարող են Հանրապետականի հետ միասին մասնակցել ընտրություններին». Արամ Սարգսյանը՝ Օսկանյանի, Օհանյանի և Ծառուկյանի մասին (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց առջև դրել են երկու խնդիր՝ ունենալ առավելագույն թվով քվեներ և կարողանալ այն պահպանել:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը, մասնավորապես հարցին, թե վերջինս ընդդիմադի՞ր է, Սարգսյանը նշեց. «Այդ հարցին պատասխանելու համար պիտի նայել նշյալ դաշինքի գործունեությանը: Ծառը ճանաչում են պտղով: Երբ ծառը պտուղ տա, ըստ դրա էլ կորոշենք՝ ընդդիմադիր է, թե չէ: Մարդը հայտարարում է, որ ընդդիմություն է, նախկինում էլ իշխանություն է եղել: Այս գործընթացները նոր չեն: Եթե մարդը մտնում է ընդդիմադիր դաշտ, պիտի խոստովանի, որ 2008թ. 1200 քաղբատարկյալ կար և նա չի ասել, որ նրանք քաղբատարկյալ են»:

Խոսելով այլ դաշինքներում ընդգրկված գործիչների մասին՝ Սարգսյանը մասնավորապես նշեց. «Վարդան Օսկանյանը ողջունել է գույք պարտքի դիմաց ծրագիրը, որևէ խոսք չի ասել ազատական տնտեսության մասին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ պետք է ձևավորել կազմակերպված տնտեսություն: Այդ կազմակերպված պետության արդյունքում է նաև կայացել Գագիկ Ծառուկյանը և ձեռք բերել իր հարստությունը: Ինչքան հիշում եմ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրությունից հետո գնաց Մոսկվա՝ հաղթանակը բերելու: Կարծում եմ՝ այդ դաշինքները գաղափարական առումով իրար շատ մոտ են և բնական եմ համարում, որ միասին են: Նաև կարծում եմ, որ իրենց մոտեցումները շատ մոտ են «Հանրապետականին» և նրանք կարող են միասնական մասնակցել, առավել ևս որ բացի «Ժառանգությունից» մնացած բոլորն էլ ինչ-որ ժամանակ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»:

Սարգսյանը հավելեց, որ վերոնշյալ քաղաքական գործիչները դաշինք են ձևավորում նպատակի շուրջ, իսկ «Ելքը»՝ գաղափարի:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ որոշվեց «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունների կազմած «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները: Երեք կուսակցությունների՝ 13 անդմաներից բաղկացած պատվիրակների որոշմամբ «Ելք» դաշինիքի առաջին Եռյակը բաշխվել է հետևյալ կերպ. 1. Էդմոն Մարուքյան 2.Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան:

Մանրամասները՝ տեասանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին