Կարևոր իրադարձություններ

Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցել հանքարդյունաբերության և այլ ոլորտներում

12 Հոկտեմբեր, 2015 13:22
Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցել հանքարդյունաբերության և այլ ոլորտներում

Հոկտեմբերի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը:

Մոհսեն Ջալալփուրը կարևորել է հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություների հետագա զարգացումն ու առավել խորացումը՝ ընդգծելով, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Դեսպան Թումանյանը կարևորել է Իրանի առևտրի պալատի դերը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման գործում և նշել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, ինչպես նաև Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո, նոր հնարավորություններ են ստեղծվել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին