Կարևոր իրադարձություններ

«Զարուհի Փոստանջյանը տեղյակ է եղել, որ ինքը լինելու է առաջին կին թեկնածուն». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

13 Փետրվար, 2017 17:19
«Զարուհի Փոստանջյանը տեղյակ է եղել, որ ինքը լինելու է առաջին կին թեկնածուն». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ դաշինքով ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը, նշեց. «Զարուհի Փոստանջյանն ի սկզաբնե տեղյակ է եղել, որ ինքը լինելու է առաջին կին թեկնածուն, եթե ցանկանա: Նա այդ մոտեցմանը դեմ է եղել: Եթե նա ցանկանա ընդգրկվել այս դաշինքում, անմիջապես դա կհարգվի»:

«Ինչ վերաբերում է նրա դեմ լինելուն, մենք ոչ միայն խրախուսում ենք այլ կարծիք ունենալը, այլև ողջունում ենք տարակարծությունը մեր կուսակցության ներսում: Եթե նույնիսկ նա դեմ է, բայց ցանկություն ունի մասնակցել դաշինքային պայքարին, մենք միայն  կարող ենք ողջունել: Եթե Զարուհին չմասնակցի պայքարին, մենք պայքարելու ենք այնպես, ինչպես պայքարում էր «Ժառանգությունը» ՝ մինչև Զարուհու գալը»,- հավելեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով այսօր Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի կողմից այսօր ստորագրված   դաշինքային համաձայանգրի շրջանակներում համագործակցությանը, Մարտիրոսյանը նշեց.  «Այն, ինչը հիմա սկսել ենք, մեր պայքարի շարունակությունն է: Ես այս դեպքում ունեմ գործընկերներ, որոնք և պարկեշտ են, և՛ ունեն պայքարի հետագիծ: Պարոն Օսկանյանի պարագայում Եռյակի շրջանակներում շատ լավ համագործակցել ենք:Պարոն Օսկանյանի կողմից աիշխանափոխության մեծ ցանկությունը կար: Սեյրան Օհանյանը անկախության ակունքներից է կանգնախ, ազատամարտից, ասյինքն էլի պայքարի դաշտից է գալիս: Այս ընտրությունները մեզ համար պայքար են Հայաստանի, արմատական բարեփոխումների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին