Կարևոր իրադարձություններ

«Նրանց որոշումն է եղել չմասնակցել». Օսկանյանը՝ Դալլաքյանի և Արամ Սարգսյանի՝ դաշինքը լքելու մասին (տեսանյութ)

13 Փետրվար, 2017 16:52
«Նրանց որոշումն է եղել չմասնակցել». Օսկանյանը՝ Դալլաքյանի և Արամ Սարգսյանի՝ դաշինքը լքելու մասին (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի կողմից այսօր՝ փետրվարի 13-ին, ստորագրվեց դաշինքային համաձայանգիր: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Երրորդ հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության հետ համագործակցության ձախողմանը (խմբ. Հիշեցնենք, որ վերջիններս հեռացան դաշինքից) արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշեց. «Ես չեմ ուզում խորանալ: Ինքս բանակցություններին չեմ մասնակցել, աշխատանքային խումբ է եղել, նստել խոսել են, երևի պայմաններն իրենց չեն բավարարում: Վերջում ունենք այն, ինչ ունենք: Նրանց որոշումն է եղել չմասնակցել»:

Shabat.am-ի հարցին, թե շարունակվու՞մ են դաշինքին միանալու շուրջ բանակցությունները՝ քաղաքական այլ ուժերի կամ գործիչների հետ, Օսկանյանը պատասխանեց. «Մենք «Համախմբում» կուսակցությունում ունենք բանակցային փոքր խումբ: Նրանք դեռ շարունակում են կապերը: Ուղղակի արդեն ժամանակ օրեցօր սղանում է և մենք պետք է շուտով ցուցակ ներկայացնենք:Այս պահին մենք լրիվ բավարարված ենք այս դաշինքի կազմով, բայց եթե առավել ընդլայնվելու հնարավորություն եղավ թեկուզ այս մի քանի օրերի ընթացքում, մենք դա չենք փակում: Հանրավորությունը քիչ է, բայց մյուս կողմից էլ ավելի լայն համախմբումը կարող է լինել նաև ընտրություններից հետո: Չմոռանանք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերով հնարավոր է արդեն ընտրություններից հետո միավորվել, մեծամասնություն հավաքել և կառավարություն կազմել»:

Օսկանյանը չբացառեց Ծառուկյան դաշինիք հետ համագործակցությունը հետընտրական շրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին