Կարևոր իրադարձություններ

«Ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել». Սեյրան Օհանյան (տեսանյութ)

13 Փետրվար, 2017 16:24
«Ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել». Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 13-ին, Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը ստորագրեցին դաշինքային համաձայանգիր: Ստորագրման արարողությունից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր «Համախմբում» կուսակցության դաշինքից հեռացած Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, թե Օհանյանի վրա հեշտ է ազդեցություն գործելը, ինչը և տեղի է ունեցել: Դալլաքյանը նաև նշել էր, որ ջանքեր է գործադրել Ծառուկյան-Օհանյանի համագործակցության իրականացման համար, սակայն իրեն չի հաջողվել դա անել:

Ի պատասխան՝ Օհանյանը նշեց. «Ես ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից և այսօր էլ ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել՝ չնայած նրան, թե որտեղից եմ եկել»:

Օհանյանը հավելեց, որ դաշինքում բոլոր որոշումներն ընդունվում են փոխադարձ քննարկումների, առաջարկությունների հիման վրա:

Անդրադառնալով իրենց նպատակներին՝ Օհանյանն ընդգծեց. «Ոչ միայն այս դաշինքը, այլև յուրաքնաչյուր կուսակցություն և քաղաքական ուժ, որոնք այսօր ձևավորվել են, գնում են իշխանություն ձևավորելու, նույնն էլ մենք: Իսկ այն, որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ոչ միայն ես, այլև ժողովրդի 99%-ն է ասում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին