Միացյալ Նահանգներում բնակվող 21-ամյա Բրեանա և Բրիթնի Սինկոտաներին երկվորյակ են, սակայն ունեն մաշկի տարբեր գույն:
Նրանք պատմել են, որ իրենցից մեկը՝ Բրեանան, նման է հորը, որը սպիտակամորթ է, մինչդեռ Բրիթնին նման է սևամորթ մորը: Բրեանայի խոսքով, երբ ինքը 7 տարեկան էր, արտաքին տարբերության պատճառով կասկածում էր, որ որդեգիր երեխա է:
«Կարծում էի, թե նրանք ինձ մանկատնից են վերցրել, ուստի, երբ 7 տարեկան էի, պահանջեցի ծնողներիցս ինձ ցույց տալ ծննդյանս վկայականը: Փաստաթուղթը տեսնելուց հետո միայն կասկածներս ցրվեցին»,-պատմել է Բրեանան: