Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի պետական պարտքը վտանգավոր չէ»․ ֆինանսների նախարար (տեսանյութ)

09 Փետրվար, 2017 15:13
«Հայաստանի պետական պարտքը վտանգավոր չէ»․ ֆինանսների նախարար (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 9-ին,  լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ այս տարվա ընթացքում մոտ 350 մլն դոլար վարկ վերցնելու հետ կապված հարցերին։

«Քանի դեռ պետությունն ունի դիֆիցիտ, ակնհայտ է, որ դիֆիցիտի ծածկման աղբյուրները պարտքի ներգրավվման միջոցով են ձեռք բերվում։ Եթե խնայողություններն ավելի պակաս են, քան ներդրումները, հարկավոր է օգտագործել նաև արտաքին խնայողությունները, քանի որ ներքինը չի բավարարում ներդրումներ իրականացնելու համար»,- նշեց նախարարը։

Հայաստանի պետական պարտքը, սակայն, ըստ նախարարի, վտանգավոր չէ․ «Կան հարաբերական ցուցանիշներ, որոնցով մենք գտնվում ենք նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- նկատեց Արամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին