Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    402
    420

  • EUR

    416,5
    444,5

  • RUB

    6,57
    7,72

Կարևոր իրադարձություններ

Սար բարձրանալիս «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է

12 Հոկտեմբեր, 2015 12:59
Սար բարձրանալիս «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Ա. Մ.-ն և հայտնել, որ Սևաբերդ գյուղի սար բարձրանալիս «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան շուռ է եկել, և տակը մարդ է մնացել: 
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը18.30-ի սահմաններում, Սևաբերդ գյուղից 4 կմ հեռավորությամբ գտնվող «Գեղամա սար» կոչվող տեղանքում Ա. Մ.-ի վարած «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1951 թ. ծնված Արամայիս Խոյլունցը, մահացել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին