Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 9-ից կնկատվի փոփոխական ամպամածություն, արդեն զգալի բարձրացած ջերմային ֆոնը կպահպանվի. ԱԻՆ

06 Փետրվար, 2017 12:53
Փետրվարի 9-ից կնկատվի փոփոխական ամպամածություն, արդեն զգալի բարձրացած ջերմային ֆոնը կպահպանվի. ԱԻՆ

Փետրվարի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 98 արտակարգ դեպքի: Մ. Ղազարյանը զեկուցեց նաև, որ փետրվարի 7-ին կկայանա Երևան քաղաքի փրկարարական վարչության՝ 2016 թ.-ի կատարած աշխատանքների հաշվետու նիստը:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ից կնկատվի փոփոխական ամպամածություն, արդեն զգալի բարձրացած ջերմային ֆոնը կպահպանվի:


Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը նշեց, որ ակադեմիայում շարունակվում է վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև՝ զեկուցեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ընթացքի մասին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության, երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի և սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության հենակետերի աշխատանքների մասին:  

 

Լրահոս

Դիտել ավելին