Կարևոր իրադարձություններ

Կղզիներ, որոնք այցելելու դեպքում 300 դոլարի չափով բոնուս կտրամադրվի (ֆոտոշարք)

02 Փետրվար, 2017 13:04
Կղզիներ, որոնք այցելելու դեպքում 300 դոլարի չափով բոնուս կտրամադրվի (ֆոտոշարք)

Կարիբյան ծովում հեքիաթային գեղեցկության կղզիներ կան, որոնք այցելելու համար զբոսաշրջիկներին բոնուս կտրամադրվի. կղզիներից յուրաքանչյուրում 3 օրից ավելի հանգստացողները 300 դոլար կստանան:

1917 թվականին Միացյալ Նահանգները Դանիայից գնել է Վիրջինյան կղզիները 25 միլիոն ոսկե մետաղադրամով, և ակցիան մեկնարկել է կղզիների` ԱՄՆ տարածք դառնալու 100-ամյակի տոնակատարության առթիվ: Սքանչելի բնապատկերների, փափուկ կլիմայի և ծառայության բարձր մակարդակի շնորհիվ Վիրջինյան կղզիները զբոսաշրջիկների սիրված ուղղությունն են դարձել: Այս տարի հոբելյանի պատվին հանգստացողներին շքեղ բոնուս է սպասվում:

Նշվում է, որ 300 դոլար կվճարվի երեք կղզիներից որևէ մեկն այցելած բոլոր զբոսաշրջիկներին: Բոնուսը ստանալու համար մի քանի պայման կա. ակցիային կարող են մասնակցել նրանք, ովքեր շրջագայությունը կամրագրեն մինչև հոկտեմբերի 1-ը և 2017 թվականին Վիրջինյան կղզիներում կհանգստանան 3 օրից ավելի:

300 դոլարը կվճարվի ոչ թե կանխիկ եղանակով, այլ հատուկ վաուչերներով, որոնք հնարավոր կլինի օգտագործել բազմաթիվ զվարճությունների` դայվինգի, էքսկուրսիաների կամ սերֆինգի համար:

 

Նրանք, ովքեր հանգստի կմեկնեն անմիջապես տոնական ամսվա ընթացքում, նաև հատուկ նվեր կստանան, սակայն չի նշվում` ինչ նվեր:

Ակցիային ընդհանուր առմամբ մասնակցում է 32 հյուրանոց բոլոր երեք կղզիներում, ինչպես նաև` այդ հյուրանոցների տասնյակ գործընկերները:

 

Լրահոս

Դիտել ավելին