Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է տնտեսագետը որոշել մասնակցել ընտրություններին

31 Հունվար, 2017 13:52
Ինչու՞ է տնտեսագետը որոշել մասնակցել ընտրություններին

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը որոշել է մասնակցել, քանի որ պաշտպանում է այն նույն մոտեցումները, որոնցով առաջնորդվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Թե՛ ԵԱՏՄ ի անդամակցության, թե՛ եվրոինտեգրման կուրսի հետ կապված գաղափարական մոտեցումները և սկզբունքները համընկնում են այդ կուսակցության հետ: Կարծում եմ՝ այդ տեսակետները կարելի է շատ լավ ներկայկացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ» Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետը:

Հարցին, թե ինչու՞ որոշեց մտնել քաղաքականություն, Եղիազարյանը պատասխանեց. «Առաջին անգամը չէ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ քննարկումներ ենք ունեցել: Հետո եղավ առաջարկ, որը ես ընդունեցի»:

Եղիազարյանը նշեց, որ Հայաստանի զարգացումը տեսնում է Եվրոպայի հետ ինտեգրման մեջ: Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանում պետք է լուրջ գործընթացներ սկսվեն հենց այդ ուղղությամբ:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին