Ավստրալական Կուբեր Պեդին կարելի է համարել աշխարհի ամենաօրիգինալ քաղաքներից մեկը: Այստեղ շուրջ 3.500 մարդ բնակվում է գետնի տակ փորված տներում, պատճառը՝ երբեմն 50 աստիճանի հասնող շոգից փրկվելն է:
Հարավային Ավստրալիայում գտնվող քաղաքում կան ստորգետնյա եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ, սրճարաններ և նույնիսկ հյուրանոցներ: