Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ–ի երկրները նոր պատժամիջոցներով են սպառնացել ՌԴ–ին

12 Հոկտեմբեր, 2015 11:06
ՆԱՏՕ–ի երկրները նոր պատժամիջոցներով են սպառնացել ՌԴ–ին

ՆԱՏՕ–ի անդամ երկրների իշխանությունները կոչ են արել պատրաստ լինել հակառուսական տնտեսական պատժամիջոցների խստացմանը,եթե Ռուսաստանը չիրագործի մինսկյան պայմանավորվածությունները։ Այս մասին, «vesti.ru»–ի տեղեկացմամբ, ասվում է ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի կայքում։

Շեշտվում է, որ դաշինքի անդամ երկրների իշխանությունները պետք է բազմակողմ աջակցություն ցուցաբերեն Ուկրաինայի կառավարությանը և փորձեն թուլացնել ՌԴ տնտեսական ազդեցությունը Եվրոպայի՝ ռուսական նավթից ու գազից առկա կախվածությունը նվազեցնելու ճանապարհով։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ–ի ԽՎ անդամները ընդգծել են, որ չնայած Սիրիայում և Ուկրաինայում առկա լարվածությանը՝ Արևմուտքը ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ իր կապերը։

Հռչակագրի ներկայիս տարբերակը սևագիրն է. վերջնականը պետք է ընդունվի այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Նորվեգիայում։

 

Լրահոս

Դիտել ավելին