Կարևոր իրադարձություններ

6 առաջարկ ոճաբանից՝ առավել բարձրահասակ երևալու համար (լուսանկարներ)

25 Հունվար, 2017 17:50
6 առաջարկ ոճաբանից՝ առավել բարձրահասակ երևալու համար (լուսանկարներ)

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ավելի բարձրահասակ երևալ։

Ճիշտ կոշիկներ և աքսեսուարներ ընտրեք։ Ոչ միայն վիզուալ, այլև փաստացի ավելի բարձրահասակ երևալու ամենապարզ միջոցը բարձրակրունկներ հագնելն է։ Մեծ նշանակություն ունի կոշիկի գույնը. մարմնագույն և չեզոք գույնի կոշիկները ոտքերն առավել երկար են դարձնում, իսկ սև, հատկապես՝ երկար քուղերով կոշիկները, ընդհակառակը, կարճացնում են դրանք։ Կարևոր է նաև չօգտագործել աքսեսուարներ, որոնք ձեր կերպարը «կտրում» են հորիզոնական։ Օրինակ՝ հիմա շատ նորաձև են չոկերները։ 

1

 

Զգույշ եղեք գծավոր հագուստի հետ։ Հորիզոնական գծերով հագուստը գիրացնում է, իսկ դրա համադրությունը ծնկից վերև շրջազգեստի հետ ձեզ վիզուալ կարճահասակ է դարձնում։ Իսկ միջին երկարության շրջազգեստի համադրությունը հորիզոնական գծերով բլուզի հետ առավել բարձրահասակ է դարձնում։ 

2

Ջինսն ու տաբատն ընտրեք՝ հասակը հաշվի առնելով։ Կարճ ջինսը բարձրահասակ չլինելու պարագայում կարող է ավելի կարճահասակ դարձնել։ Այսպիսի ջինսերը համադրեք բարձրակրունկ կոշիկների և տոպի հետ։ Ուշադրություն դարձրեք նաև պայուսակի չափին։ Կարճահասակ կանանց համար լավագույն տարբերակը 25 սմ-ից ոչ մեծ պայուսակներն են։

3

Փորձեք պալացցո տաբատները։ Պալացցո տաբատը հրաշալի միջոց է բարձրակրունկ կոշիկները կամ պլատֆորմը թաքցնելու համար. դրանք ոտքերն ավելի երկար են դարձնում, իսկ ձեզ՝ առավել բարձրահասակ։ Այն կարող եք համադրել տոպի հետ։  

4

Մի անտեսեք մատիտ կիսաշրջազգեստները։ Այս կիսաշրջազգեստը գեղեցիկ տեսք է հաղորդում, ինչպես նաև օգնում է ավելի բարձրահասակ երևալ։ Այն կարող եք հեշտությամբ համադրել սպիտակ վերնաշապիկի հետ։ Այն դրեք կիսաշրջազգեստի տակ. այդ դեպքում առավել բարձրահասակ կերևաք։ 

5

 

Ճիշտ կրեք վերնաշապիկ-զգեստը։ Այս տիպի զգեստը հարմար է գրեթե բոլոր տիպի կառուցվածքների համար։ Բայց ոչ բարձրահասակ կանանց հագին այն կարող է ոչ համապատասխան տեսք ունենալ, բացի այդ՝ կարող է գոտկատեղի շրջանում առավել գեր ցույց տալ։ Միևնույն ժամանակ, դա կարելի է հեշտությամբ ուղղել՝ անհրաժեշտ է վեր բարձրացնել թևերը և այն գոտիով կրել։ 

6

 

Լրահոս

Դիտել ավելին