Կարևոր իրադարձություններ

Մենք շարունակելու ենք ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը

12 Հոկտեմբեր, 2015 10:46
Մենք շարունակելու ենք ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը

«ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների այս համաժողովը կարեւոր հարթակ է նոր ներդրումային հնարավորությունների ստեղծման համար։ Այս մասինայսօր «ԱրմեԹեք» բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով, Հայաստանը վերջին տարիներին առաջընթաց է արձանագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, 2008-2012 թվականներին Հայաստանում այս ոլորտում արձանագրվել է տարեկան 12 տոկոսից ավելի աճ։

«Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով նախորդ տարի ընդունվեց ՏՏ ոլորտի խթանման ուղղված ծրագիր, որով արտոնություններ տրամադրվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում ստեղծվող նոր ձեռնարկություններին»,-ասաց վարչապետը՝ հավելելով. «Մենք շարունակելու ենք ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության քաղաքականությունը։ Լիահույս եմ, որ այս համաժողովը նոր լիցք կհաղորդի ՏՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում»։

«ԱրմԹեք»-ի համաժողովները անցկացվում են մեկ տարի ԱՄՆ-ում, մեկ տարի՝ Հայաստանում։

 

Լրահոս

Դիտել ավելին