Կարևոր իրադարձություններ

Այսօր հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի հիշատակի օրն է (լուսանկարներ)

23 Հունվար, 2017 12:54
Այսօր հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի հիշատակի օրն է (լուսանկարներ)

Իմ եւ խելագարի միջեւ կա ընդամենը մեկ տարբերություն՝ խելագարը կարծում է, որ խելքը տեղն է, իսկ ես գիտակցում եմ, որ խելքս թռցրել եմ։ 

Սալվադոր Դալին ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տասը տարեկան հասակում։ 1921 թվականին ընդունվում է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկակայցրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։ԵՎ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդ ու հանդերձ բացառության կարգով բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և Լուիս Բունյուելի հետ։

Картинки по запросу salvador dali

Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի համար։ Այդ տարի նա առաջին անագամ գնում է Փարիզ, որտեղ Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում։

Картинки по запросу salvador dali

Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, և մեծ գովազդ է արել այդ ոճը, ինչևէ ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի այս ժամանակաընթացքի նկարները արտացոլում են՝ տեսիլքային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931 թվական, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք

Похожее изображение

Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ)։ 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալականկլասիցիզմ։ 1940 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը։ Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ՝ նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկոաբստրակցիոնիզմ,փոփ-արթ։ Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ՝ «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն

Картинки по запросу salvador dali paintings

Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստելթատրոնային բեմեր և հագուստներ։ Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են՝ «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ)։ Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել։ Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում՝ ԼոնդոնԲասելԳլազգոՓարիզՉիկագոՆյու ՅորքՎաշինգտոն ևՖիլադելֆիա քաղաքներում։

Картинки по запросу salvador dali paintings

 

Լրահոս

Դիտել ավելին