Կարևոր իրադարձություններ

Կանադայի երկինքը շատ գեղեցիկ լուսային սյուներով է զարդարվել (տեսանյութ)

22 Հունվար, 2017 15:21
Կանադայի երկինքը շատ գեղեցիկ լուսային սյուներով է զարդարվել (տեսանյութ)

նտարիոյի բնակիչ Թիմմի Ջո Էլզինգն ուշ գիշերը բջջային հեռախոսով շատ գեղեցիկ տեսարան է նկարահանել, հայտնում է gogetnews.info-ն: Էլզինգի խոսքով՝ ինքը կարծել է, որ բնական երևույթը հյուսիսափայլ է:

Լուսային սյուների երևույթը բացատրվում է մեծ բարձրության վրա սառույցի առկայությամբ: Ձմռան ցուրտ գիշերները սառցե մանրագույն բյուրեղները, որոնք նորմալ պայմաններում շատ ավելի բարձր են լինում մթնոլորտում, ավելի ներքև են իջնում դեպի Երկրի մակերևույթ:

Երբ սառցե մառախուղ հիշեցնող այդ մասնիկներն արտացոլում են քաղաքների, ավտոմեքենաների լուսարձակների և լույսի արհեստական այլ աղբյուրների լույսը, արդյունքը կարող է ցնցող լինել. առաջանում են լույսի սյուներ:

 

Լրահոս

Դիտել ավելին