Կարևոր իրադարձություններ

Վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսը

22 Հունվար, 2017 15:15
Վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսը

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ:

Միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին