Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը հրավիրել է խորհրդակցության, որի ընթացքում եղել է առաջարկություն. Վարդևան Գրիգորյան hraparak.am

22 Հունվար, 2017 14:47
Ծառուկյանը հրավիրել է խորհրդակցության, որի ընթացքում եղել է առաջարկություն. Վարդևան Գրիգորյան hraparak.am

Ապրիլի 2-ին ՀՀ-ում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Նոր ընտրական օրենսգրքով ընտրությանը մասնակցող կուսակցությունները ներկայացված են լինելու առանձին քվեաթերթիկով`մի էջում լինելու է համամասնական ցուցակի առաջին երեք անձանց անունները, մյուս էջում` կուսակցության կողմից առաջադրված անհատ թեկնածուների անունները: Մեր տեղեկություններով՝ հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանը մարզերի ԲՀԿ-ականներին իր մոտ է հրավիրել՝ վերջնականապես ԲՀԿ ցուցակը կազմելու: Մինչ այդ Շիրակի մարզում գրեթե բոլորն են վստահ, որ մարզի ռեյտինգային ցուցակը գլխավորելու է ԲՀԿ ցուցակով ընտրված Գյումրու ավագանու անդամ Վարդևան Գրիգորյանը: Վերջնականապես ինչ է որոշել ԲՀԿ վերնախավը, hraparak.am-ի հարցին՝ Վարդևան Գրիգորյանը պատասխանեց. «Այո՛, հրավիրվել եմ խորհրդակցության, որի ընթացքում եղել է առաջարկություն»: -Պարո՛ն Գրիգորյան, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ դուք եք գլխավորելու Շիրակի մարզի ԲՀԿ ցուցակը:Ձեզ տեսնելու ենք Աժ ընտրություններում՝ մեծամասնական ընտրապայքարում: -Վերջնական ցուցակը կհրապարակվի մի փոքր ուշ, դեռ կանոնակարգվում է, բայց, հա, կարելի է ասել կա այդ հավանականությունը:

 Մանրամասն կարդալ այստեղ՝

 

Լրահոս

Դիտել ավելին