Կարևոր իրադարձություններ

Մելանիա Թրամփի առաջին թվիտերյան գրառումը որպես ԱՄՆ առաջին տիկին

22 Հունվար, 2017 14:20
Մելանիա Թրամփի  առաջին թվիտերյան գրառումը որպես ԱՄՆ առաջին տիկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիա Թրամփը, իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում՝ որպես ԱՄՆ առաջին տիկին:

«Ես շատ հպարտ եմ ծառայել այս հրաշալի երկրին՝ որպես առաջին տիկին», – գրել է Մելանիա Թրամփը Twitter-ում:

Նա հրապարակել է նաև լուսանկար, որտեղ ձեռքին պահում է երկու Աստվածաշունչ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները նրան անվանել էին «անսովոր առաջին լեդի»՝ ակնարկելով նրա ծագումն ու մոդելային վառ կարիերան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին