Կարևոր իրադարձություններ

Շագանակագեղձի ադենոմա. ինչ է ինչից է առաջանում

22 Հունվար, 2017 13:55
Շագանակագեղձի ադենոմա. ինչ է ինչից է առաջանում

Շագանակագեղձի ադենոման կամ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան բարորակ ուռուցք է: Այն համարվում է տղամարդկանց միզասեռական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկը: Առավել հաճախ հանդիպում է 45-50 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում: Շագանակագեղձի ադենոման կյանքի որակի անկման ամենահաճախ հանդիպող պատճառներից է:
Մինչ այսօր գիտնականները միակարծիք չեն ադենոմայի առաջացման պատճառի վերաբերյալ: Հնարավոր պատճառների շարքում առանձնացնում են ոչ միայն տարիքը և հորմոնալ փոփոխությունները, այլև սթրեսը, վնասակար սովորույթները, էկոլոգիական պատճառները: Ադենոմայի աճին զուգընթաց առաջանում է միզուկի նեղացում, ինչը հանգեցնում է միզարձակման խանգարումների: Բացի այդ՝ առաջացնում է նաև միզապարկի վզիկի նյարդային վերջույթների փոփոխությունների, ինչի հետևանքով վզիկի լիարժեք բացում տեղի չի ունենում: Այս փոփոխությունները կարող են բերել սուր կամ խրոնիկական միզակապության:
Ադենոման միշտ ուղեկցվում է խրոնիկական պրոստատիտով՝ շագանակագեղձաբորբով:
Առանց համապատասխան բուժման` հիվանդությունը շարունակում է զարգանալ:

 

Լրահոս

Դիտել ավելին