Կարևոր իրադարձություններ

«Դոնալդ Թրամփը ցուցաբերել է զազրելի ինքնահավանություն կենտրոնակայանի հուշատախտակի դիմաց, որը նվիրված է ԿՀՎ-ի հերոսներին». Ջոն Բրենան

22 Հունվար, 2017 13:20
«Դոնալդ Թրամփը ցուցաբերել է զազրելի ինքնահավանություն կենտրոնակայանի հուշատախտակի դիմաց, որը նվիրված է ԿՀՎ-ի հերոսներին». Ջոն Բրենան

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը կտրուկ քննադատել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Լենգլիում հատուկ ծառայության կենտրոնակայան այցելելու համար:

«Բրենանը խորապես հուզված եւ վորդովված այն հանգամանքով, որ Դոնալդ Թրամփը ցուցաբերել է զազրելի ինքնահավանություն կենտրոնակայանի հուշատախտակի դիմաց, որը նվիրված է ԿՀՎ-ի հերոսներին», - ասել է Բրենանի ներկայացուցիչ Նիկ Շապիրոն իր Թվիթերի միկրոբլոգում:

ԿՀՎ նախկին տնօրենը նաեւ նշել է, որ Թրամփը պետք է ամոթ զգա նման վարքագծի համար: «Բրենանն նշում է, որ Թրամփը պետք է ամոթ զգա իր համար», - հայտնում է Բրենանի ներկայացուցիչը:

Ավելի վաղ նշվել էր, որ երդմնակալությունից հետո Թմափն իր այցելությունների գրաֆիկի մեջ է ներառել ԿՀՎ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին