Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը կոչ է արել չշտապել Թրամփին գնահատելու հարցում

22 Հունվար, 2017 12:50
Հռոմի պապը կոչ է արել չշտապել Թրամփին գնահատելու հարցում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում շտապել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը գնահատելու հարցում: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ինձ բնորոշ չէ առաջ անցնելը և մարդկանց ժամանակից շուտ դատելը: Տեսնենք՝ նա ինչպես կգործի, այդ ժամանակ ես կձևավորեմ իմ կարծիքը»,- ասել է Հռոմի պապը:

Նա նաև զգուշացրել է աշխարհում պոպուլիզմի հնարավոր աճի մասին և որպես փաստարկ բերել է Ադոլֆ Հիտլերի իշխանության գլուխ գալը:

«Գերմանիան կոտրված է և վերելքի կարիք ունի իր ինքնությունը գտնելու համար, առաջնորդի կարիք ունի, որը կարող է վերականգնել երկիրը, այդտեղ հայտնվում է Ադոլֆ Հիտլեր անունով երիտասարդը, որն ասում է. «Ես կարող եմ, ես կարող եմ»: Եվ բոլոր գերմանացիները քվեարկում են Հիտլերի օգտին: Հիտլերն իշխանությունը չի գողացել, նրա ժողովուրդը քվեարկել է նրա օգտին, որը նա հետո ոչնչացրեց»,- ասել է Հռոմի պապը:

 

Լրահոս

Դիտել ավելին