Կարևոր իրադարձություններ

Մայքլ Ջեքսոնի դուստրը դարձել է Chanel-ի նոր դեմքը

22 Հունվար, 2017 12:30
Մայքլ Ջեքսոնի դուստրը դարձել է Chanel-ի նոր դեմքը

Մայքլ Ջեքսոնի 18-ամյա դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, դարձել է Chanel նորաձևության ապրանքանիշի դեմքը, նշում է mignews.com-ը:

Հաղորդվում է, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Փերիսի դեբյուտն այդ ոլորտում Փարիզում նկարահանման հրապարակում Chanel-ի գովազդի նկարահանման ժամանակ:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Ջեքսոնի դուստրը կեցվածք է ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դրոշներով, զինվորական հագուստով տղամարդ մոդելների շրջապատում:

Բացի մոդելային բիզնեսից՝ Փերիս Ջեքսոնն ակտիվորեն հետաքրքրվում է կինոինդուստրիայով՝ մտածում է իրեն դերասանական արվեստում փորձել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին