Մեծ Բրիտանիայում բացվել է Naturist Cleaners ընկերությունը, որը հնարավորություն է տալիս մերկ մաքրուհու կանչել տուն: Այս մասին նշում է Get Surrey կայքը:
Մեկ ժամվա մաքրությունը հաճախորդի համար կարժենա 65 ֆունտ ստերլինգ: Լրացուցիչ ժամանակի համար վճարվում է 55 ֆունտ ստերլինգ մեկ ժամվա դիմաց: Ցանկացողները կարող են նաև հագնված մաքրուհիներ կանչել: Դա ավելի էժան է՝ 45 ֆունտ ստերլինգ առաջին երկու ժամվա համար և 20 ֆունտ ստերլինգ հաջորդ ժամերի համար: