Կարևոր իրադարձություններ

Օգնում են փրկարարները

21 Հունվար, 2017 21:02
Օգնում են փրկարարները

Հունվարի 21-ին, ժամը 19.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 113 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
 
Փրկարարները Ժ. Ա.-ին (ծնված 1941 թ.) իջեցրել և մոտեցրել են 1-03 ծառայության աշխատակիցներին: 

***

Հունվարի 21-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էստոնական փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն անկողնուց ընկել է հատակին. անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Լ.-ին (ծնված 1936 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին