Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ պահանջը ՝ ընտրությունների օրը նշանակել ապրիլի 21-30-ի միջակայքում

21 Հունվար, 2017 20:20
ՀԱԿ պահանջը ՝ ընտրությունների օրը նշանակել ապրիլի 21-30-ի միջակայքում

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։

Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաև հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետևանքները։ Այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։

Որպես այդպիսին, այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։ Արդեն արձանագրվել է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։

Չմտնելով այդ խախտման և ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանության հնարավոր շարժառիթների մեջ, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին