Կարևոր իրադարձություններ

Պայթյուն է որոտացել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող փախստականների ճամբարում

21 Հունվար, 2017 20:07
Պայթյուն է որոտացել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող փախստականների ճամբարում

Սիրիա և Հորդանանի սահմանին տեղակայված փախստականների ճամբարի տարածքում շաբաթ պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Միևնույն ժամանակ իրանական հեռուստաալիքը հաղորդում է տասնյակ զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին:

Նախնական տեղեկության համաձայն` խոսքն ահաբեկչության մասին է: Անհայտ անձինք գործի են դրել մեքենայի ներսում տեղակայված պայթուցիկ սարքը: Խմբավորումներից և ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին