Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Մարտունի-Սևան ավտոճանապարհին (թարմացված)

21 Հունվար, 2017 19:40
ՃՏՊ Մարտունի-Սևան ավտոճանապարհին (թարմացված)

Հունվարի 21-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ–ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Սևան հատվածի 30-րդ կմ–ին բախվել են «BMW» մակնիշի 35 DV 720  (վարորդ՝ 1987 թ. ծնված Կ. Բ.) և «ԳԱԶ 3110» մակնիշի 34 LN 997 պետհամարանիշերով (վարորդ՝ 1976 թ․ ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ա.-ը և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ը (ծնված 1985 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին