Կարևոր իրադարձություններ

Տիկնայք կապույտի մեջ․ Մելանյա Թրամփն իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ներկայացել է Ժակլին Քենեդու ոճով

21 Հունվար, 2017 19:17
Տիկնայք կապույտի մեջ․ Մելանյա Թրամփն իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ներկայացել է Ժակլին Քենեդու ոճով
Բաց կապույտ հագուստը, որ կրել է Մելանյա Թրամփը Դոլանդ Թրամփի երդմնակալության արարողությանը, մեծ արձագանք է առաջացրել արևմտյան բազմաթիվ ԶԼՄ-ներում։
Նրան համեմատել են Ջոն Քենեդու կնոջ՝ Ժակլին Քենեդու հետ, ով 1961 թվականին իր ամուսնու երդմնակալության արարողությանը մասնակցել է համանման հագուստով։
ԱՄՆ 45-րդ նախագահի կինը հագել էր հագուստ Ralph Laurenից, որն ուներ այնպիսի տոն, որպիսին՝ 56 տարի առաջ Ժակլին Քենեդու հագուստը։
Տիկնայք կրում էին նաև նույն ձեռնոցները։
Մելանյա Թրամփը այդ հագուստը կրել է Բարաք և Միշել Օբամաների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նրանք շրջայց էին կատարել Սպիտակ տանը։
 

Լրահոս

Դիտել ավելին