Կարևոր իրադարձություններ

Դեբիլություն, իմբեցիլություն, ապուշություն․ մտավոր հետամնացության տեսակները

21 Հունվար, 2017 19:30
Դեբիլություն, իմբեցիլություն, ապուշություն․ մտավոր հետամնացության տեսակները

Ըստ հոգեբան Սերգեյ Ռուբինշտեյնի առանձնացվում է օլիգոֆրենիայի երեք աստիճան՝ — Դեբիլություն (թեթև) — Իմբեցիլություն (միջին) — Ապուշություն (ծանր) Դեբիլություն: Դեբիլությունը օլիգոֆրենիայի ամենաթեթև աստիճանն է, որի ժամանակ IQ-ն 50-70 է: Այստեղ էլ առանձնացվում են դեբիլության արտահայտված, միջին և թույլ աստիճանները: Դեբիլներն ունակ են ուսուցման, տիրապետում են ոչ բարդ աշխատանքային գործողությունների, նաև հնարավոր է նրանց սոցիալական հարմարումը որոշակի սահմաններում: Ի տարբերություն իմբեցիլների` դեբիլներն ունեն բավականին զարգացած խոսք, որում առկա են կրկնօրինակման առանձնահատկություններ: Վարքում առավել ինքնուրույն ու ադեկվատ են, ինչն էլ ինչ-որ աստիճանով դիմակավորում է մտածողության թուլությունը: Դրան նպաստում են լավ մեխանիկական հիշողությունը, կրկնօրինակելու հակումը և բարձր ներշնչվողականությունը: Թույլ է զարգացած վերացական մտածողությունը: Պարզ ընդհարումներից բարդերին անցնելը նրանց համար բավականին դժվար է: Դեբիլները կարող են սովորել դպրոցում, որտեղ նրանք աչքի են ընկնում դանդաղկոտությամբ, իներտությամբ, նախաձեռնողականության և ինքնուրույնության բացակայությամբ: Նրանք յուրացնում են կոնկրետ գիտելիքներ, բայց այդպես էլ չի հաջողվում յուրացնել տեսությունը: Իմբեցիլություն: Իմբեցիլության ժամանակ IQ-ն 20-50 է: Խոսքն ավելի զարգացած է, քան ապուշների դեպքում, բայց նրանք չեն սովորում, ունակ չեն աշխատելու, հասու են միայն ինքնասպասարկման տարրական գործողությունները (օրինակ` ուտել), կարող են անել ոչ բարդ ընդհանրացումներ, կողմնորոշվում են սովորական խաղային իրադրություններում: Հարաբերական լավ մեխանիկական հիշողության և պասիվ ուշադրության շնորհիվ կարող են յուրացնել տարրական գիտելիքներ: Ոմանք գիտեն տառերը, կարող են հաշվել, յուրացնում են պարզ աշխատանքային գործողություններ (օրինակ` կատարել տնային տարբեր գործեր), սակայն այստեղ էլ դրսևորվում է ծայրահեղ անինքնուրույնություն: Ապուշություն: Ապուշության դեպքում IQ-ն 20-ից բարձր չէ: Սա օլիգոֆրենիայի ամենածանր աստիճանն է, որի ժամանակ գրեթե լիովին բացակայում են խոսքը և մտածողությունը: Ընկալումը լիարժեք չէ, ուշադրությունը կամ բացակայում է, կամ անկայուն է: Խոսքը սահմանափակվում է ձայներով կամ առանձին բառերով, նրանք նաև չեն հասկանում իրենց ուղղված խոսքը: Երեխաներից շատերը չեն կարողանում ինքնուրույն քայլել, կանգնել և կարողանալու դեպքում էլ դա նրանց շատ ուշ և դժվար է հաջողվում: Հաճախ նաև չեն կարողանում ծամել և սնունդը կուլ են տալիս չծամված: Ոմանք էլ սնվում են միայն հեղուկով:

 

Լրահոս

Դիտել ավելին