Կարևոր իրադարձություններ

Հարսի քող․ այն կրելու ավանդույթը

21 Հունվար, 2017 19:00
Հարսի քող․ այն կրելու ավանդույթը

Ամուսնական քող կրելու երևույթը դեռ հայտնի էր Հին Հռոմում, որտեղ կանայք ծածկվում էին ոտքից գլուխ: Այդ ժամանակաշրջանում տղայի ծնողները թույլ չէին տալիս հարսնացուին տեսնել մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին, հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Միայն հանդիսության ավարտից հետո փեսացուն իրավունք ուներ բարձրացնելու հարսի քողը և առաջին անգամ տեսնելու նրան: Հարսի գլխին կա'մ գլխարկ էին դնում, կա'մ քող: Ամուսնացած կնոջ գլխարկը տարբերվում էր չամուսնացած կնոջ գլխարկից: Քողը լինում էր երկար կամ` ոչ այնքան: Հոմերոսը այն մե'կ անվանել է «օդեղեն» ։

Հռոմում քողը լինում էր կարմիր և անվանում էին lammeum` «հրագույն»: Այն ժամանակվա հավատալիքների համաձայն գլխարկը կամ քողը ունեին մոգական նշանակություն, վանում էին չար ուժերին: Հարսնացուն քողի վրայից դնում էր վարդերից հյուսված պսակ, իսկ արևելքում` թագ: Փեսացուն նույնպես հարսանիքի ժամանակ թագ էր դնում: Քողը և թագը կերպարանափոխում էին նույնիսկ չքավորներին. գոնե կյանքում մեկ անգամ նրանք դառնում էին արքայական զույգ, և բոլորը նրանց փառաբանում էին ուրախ երգերով:

Картинки по запросу Հարսի քող․ 

 

Լրահոս

Դիտել ավելին