Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմը ցույց է տվել բանակի բարձր մարտունակությունը. Բակո Սահակյան

21 Հունվար, 2017 18:15
Ապրիլյան պատերազմը ցույց է տվել բանակի բարձր մարտունակությունը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը եւ 2017թ. անելիքներին:Սահակյանի խոսքով, 2016 թվականը ռազմաքաղաքական առումով եղել է շատ բարդ եւ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես Ապրիլյան քառօրյա պատերազմի տարի: «Այս պատերազմը ակնհայտորեն վեր հանեց ինչպես մի շարք հիմնարար զարգացումներ ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հարթություններում, այնպես էլ մեր անելիքները եւ անհրաժեշտ քայլերի իրականացումը նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ընդգծել է Սահակյանը:

Նախագահը նշել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու Արցախա ժողովրդի, ամբողջ հայության վճռականությունը, օրհասական պահերին միավորվելու ունակությունը եւ այն, որ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ:

Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին